Միշա Գալուստյանին ու Գարիկ Մարտիրոսյանին կանգնեցրել են պետավտոտեսուչները

11:04   15 փետրվարի, 2018

Միշա Գալուստյանին ու Գարիկ Մարտիրոսյանին կանգնեցրել են պետավտոտեսուչները։ Գարիկ Մարտիրոսյանն իր  Instagram-ում հրապարակել է լուսանկար, որը մակագրել է հետեւյալ կերպ․

«Ինձ ու Գալուստյանին կանգնեցրել են պետավտոտեսուչները։ Ես ու Միշան ծայրաստիճան զարմացել էինք, քանի որ «էլեկտրիչկայով» Նախաբինո էինք ուղեւորվում»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։

Հիշեցնենք, որ երեկ հանրահայտ շոումեն, Comedy Club-ի ռեզիդենտ ու, ի՞նչ թաքցնենք, հայտնի «КВНշիկ», «Прожекторпэрисхилтон» շոուի հաղորդավար, կարճ ասած՝ Գարիկ Մարտիրոսյանը 44 տարեկան է դարձել։ Գարիկը գիտեր, թե երբ ծնվի :))) Պատահական չէ, որ նա լույս աշխարհ է եկել Սուրբ Վալենտինի օրը ;)))

Երգիծաբանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր Instagram-ում հումորով շնորհավորել էր ամուսնուն.

«Կարող եք շնորհավորել մեզ։ Այսօր ծնվել է մեր տղան։ Քաշը` 90 կգ, հասակը՝ 1մ 83 սմ, 44 տարեկան»,- գրել է Ժաննան։



© NEWS.am STYLE