«Աղոթքները չեն փրկի մեզ բռնությունից, բայց մեր գործողությունները կփրկեն». Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ-ում զինված բռնությունների մասին

11:33   15 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանը հայտնի է ոչ միայն նրանով, որ մշտապես հրապարակում է իր մերկ սելֆիները, այլեւ իր ակտիվ գործունեությամբ որոշ քաղաքական հարցերում։ Հայուհին արդեն բազմիցս խոսել է այն մասին, որ անհասկանալի է համարում այն իրողությունը, որ չնայած մշտական զանգվածային սպանություններին, ԱՄՆ դպրոցներում ու, առհասարակ, հասարակական վայրերում, երկրում չեն արգելում զենքի վաճառքը։

Հիշեցնենք, որ օրերս Ֆլորիդայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է 17 անձ: Հրաձգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ցերեկը՝ Մայամիից 60 կմ հեռավորությամբ գտնվող Փարքլենդ քաղաքի դպրոցում: Այնտեղ սովորում է 14-ից 18 տարեկան մոտ 3 հազար երեխա:

Քիմի հերթական գրառումը հենց այդ թեմային է նվիրված։ 

«Մենք պարտավոր ենք ապահովել մեր երեխաների ու ուսուցիչների անվտանգությունը դպրոցներում։ Աղոթքները մեզ չեն փրկի բռնությունից, բայց մեր գործողությունները կփրկեն։ Խնդրում եմ, Կոնգրես, արա քո աշխատանքը ու պաշտպանիր ամերիկացիներին անիմաստ զինված բռնություններից»,- գրել է Քիմն իր Twitter-ում։



© NEWS.am STYLE