Քենդալ Ջեները՝ կորեական Vogue-ի շապիկին ու էջերին

12:19   15 փետրվարի, 2018

Մինչ Քիմ Քարդաշյանի լուսանկարները հայտնվել են թաիվանյան Vogue-ի շապիկին, Քենդալ Ջեները հայտնվել է կորեական Vogue-ի շապիկին ու էջերին։

Ըստ երեւույթին՝ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը լրջորեն անցել է ասիական շուկային, ինչը, ի դեպ,  մարքեթինգային ճիշտ քայլ է։

Ամեն դեպքում, Քրիս Ջեներն իր Instagram-ում, իսկ Քենդալն էլ՝ իր էջում, հրապարակել են մի քանի լուսանկարներ եւ նշել, որ շուտով 22-ամյա մոդելը կհայտնվի հայտնի ամսագրի կորեական հրատարակության շապիկին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում հրապարակել է գրառում, որը նվիրված է ԱՄՆ-ում զինված բռնությունների խնդրին։

«Մենք պարտավոր ենք ապահովել մեր երեխաների ու ուսուցիչների անվտանգությունը դպրոցներում։ Աղոթքները մեզ չեն փրկի բռնությունից, բայց մեր գործողությունները կփրկեն։ Խնդրում եմ, Կոնգրես, արա քո աշխատանքը ու պաշտպանիր ամերիկացիներին անիմաստ զինված բռնությունից»,- գրել է Քիմն իր Twitter-ում։

 



© NEWS.am STYLE