Եվա Ռիվասը ցուցադրել է մարմինը սեքսուալ ներքնազգեստով

10:35   15 փետրվարի, 2018

Եվա Ռիվասը ցուցադրել է մարմինը սեքսուալ ներքնազգեստով: 30-ամյա երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում՝ պարծենալով իր երկար ոտքերով.

«Այն պահը, երբ հաճույք ես ստանում նրանից, որ կարիք չունես ոտքերդ ֆոտոշոփով երկարացնելու»,- լուսանկարին կից գրել է նա:

Իսկ ավելի վաղ Եվա Ռիվասը խոսել է նորաձեւության մասին.

«Գիտեք՝ ես նորաձեւ չեմ, ընդհանրապես չեմ հետեւում նորաձեւությանը: Երբ ինչ-որ բան պետք է գնեմ, պարզապես գնում եմ այն, ինչ ինձ սազում է: Հագուստը շատ զգուշորեն եմ հագնում, շատ սիրելի իրեր տարիներով պահպանվում են: Օրինակ, երբ 16 տարեկանում Մոսկվա էի գնում, հայրս ինձ գայլի մորթուց մուշտակ նվիրեց, եւ այն ասես նոր լինի: Ես հագնում եմ այն եւ շատ արժեվորում: Հորս բոլոր նվերներն աշխարհում ամենաթանկ նվերներն են:

Երբեք չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ ծիծաղում նրանց վրա, որոնք նորաձեւ չեն հագնված: Ինչո՞ւ պետք է բոլորը, ինչպես ռոբոտներ, հագնեն այն, ինչ հորինել են ուրիշները»,- գրել է Ռիվասը՝ բոլորին կոչ անելով հագնել այն, ինչ իրենց դուր է գալիս:



© NEWS.am STYLE