Հայտնի ապահովագրական ընկերությունը Քանյե Ուեսթին 10 մլն դոլար կվճարի

13:05   15 փետրվարի, 2018

Ապահովագրական ընկերությունները ժամանակակից հասարակության մակաբույծներ են, ավելի ճիշտ՝ օճառի պղպջակ, դրանք սիրում են գրավել մարդկանց, հաճախորդների, նրանցից գանձել վճարներ զանազան բաների համար, իսկ երբ գալիս է իրենց վճարելու ժամանակը, գտնում են հազար ու մի պատճառաբանություն՝ գումարը չվճարելու համար։ Աշխարհի ամենահայտնի ապահովագրական ընկերություններից մեկը բրիտանական Lloyd's ընկերությունն է, ու մենք հատկապես ուրախ ենք, որ Քանյե Ուեսթը կարողացել է նրանց տեղը դնել ու ստիպել, որ 10 մլն դոլար վճարեն։

Հիշեցնենք, որ իր Saint Pablo համերգային շրջագայության ժամանակ, 2016-ին, անմիջապես այն բանից հետո, երբ Փարիզում Քիմ Քարդաշյանին կոպողտել էին, Քանյե Ուեսթի մոտ նյարդային խանգարում էր տեղի ունեցել համերգներից մեկի ժամանակ։ Ռեփերը հոգեբուժարանում էր հայտնվել ու չէր կարողացել շարունակել իր շրջագայությոնը։ Նա ապահովագրված էր հենց նման իրավիճակներից, բայցեւայնպես ապահովագրական ընկերությունը հրաժարվել էր վճարել՝ պատճառաբանելով, որ իր փորձագետները չեն հավատում ռեփերի առողջական խնդիրների հավաստիությանը։ Ընկերությունը պնդում էր, որ Քանյեի վիճակը պայմանավորված էր թմրադեղերի գործածումով։

Քանյեն սպառնացել էր, որ դատի կտա, իսկ ռեփերի փաստաբանները ապահովագրական ընկերությանն էին ներկայացրել իրենց փաստարկները, եւ Lloyd's-ը, վախենալով, որ դատարանում կպարտվի ու ստիպված կլինի ավելի շատ վճարել, համաձայնել է արագ հարթել գործը 10 մլն դոլարով:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE