Քիմը, Քորթնին, Քրիսն ու հղի Քլոե Քարդաշյանը բեյսբոլ են խաղացել

14:05   15 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը՝ Քորթնին ու հղի Քլոեն, նաեւ մայրը՝ Քրիս Ջեները, որոշել են ակտիվ հանգիստ փորձել, ու ընտանիքով գնացել են բեյսբոլ խաղալու։

33-ամյա Քլոե Քարդաշյանը ներկայացել է լրիվ սեւազգեստ։

Քիմը եւս սեւ հագուստով էր։  

Քրիսը փորձում է հակադարձել հարվածը

Քորթնին՝ նույնպես

Նաեւ հիշեցնենք, որ որ օրերս Ֆլորիդայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է 17 անձ: Հրաձգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ցերեկը՝ Մայամիից 60 կմ հեռավորությամբ գտնվող Փարքլենդ քաղաքի դպրոցում: Այնտեղ սովորում է 14-ից 18 տարեկան մոտ 3 հազար երեխա:

Twitter-ում Քիմ Քարդաշյանի հերթական գրառումն այդ թեմային էր նվիրված։

«Մենք պարտավոր ենք ապահովել մեր երեխաների ու ուսուցիչների անվտանգությունը դպրոցներում։ Աղոթքները մեզ չեն փրկի բռնությունից, բայց մեր գործողությունները կփրկեն։ Խնդրում եմ, Կոնգրես, արա քո աշխատանքը ու պաշտպանիր ամերիկացիներին անիմաստ զինված բռնություններից»,- գրել է Քիմն իր Twitter-ում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE