Ալեքսանդր Բաբասյանի սիրո խոստովանությունն իր կյանքի «երկու հրաշքներին»

15:22   15 փետրվարի, 2018

Երեկ աշխարհի սիրահարները տոնում էին Սուրբ Վալենտինը: Հայաստանում եւս այս տոնը տարածված է, եւ շատ հայտնիներ իրենց էջերում սեր են խոստովանել իրենց սիրելիներին:

Ալեքսանդր Բաբասյանը, որի հարաբերություններն այդքան էլ հարթ չեն կնոջ հետ, ինչի մասին հարցազրույցներում անձամբ հայտնում է Լիլիթ Բաբասյանը, իր Instagram-ում սիրո գեղեցիկ խոստովանություն է արել նրան.

«Մարդիկ ապրում են երկու կերպ, մի մասը կարծում է, որ իրականում հրաշքներ չկան, մյուս մասն էլ կարծում է, որ մեր կյանքում ինչ կատարվում, հրաշք է։ Ես վստահ եմ, որ իմ կյանքի երկու ամենագեղեցիկ հրաշքները տեղի են ունեցել մեծ սիրո արդյունքում։ Սիրում եմ ձեզ...»,- գրել է դերաանը՝ հրապարակելով կնոջ եւ որդու լուսանկարը:



© NEWS.am STYLE