Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram ու Քիմ Քարդաշյանին 55 գրառում նվիրել

14:34   15 փետրվարի, 2018

Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram ու Քիմ Քարդաշյանին 55 գրառում նվիրել։ Ռեփերը հաշիվ էր բացել 2016-ի սեպտեմբերին` մինչեւ Փարիզում Քիմի կողոպտվելn ու իր նյարդային խանգարումը։ Քանյեն միկրոբլոգից հեռացել էր 2017-ի մայիսին ու երեկ անսպասելիորեն վերադարձել է, շնորհավորել իր սիրելի կնոջը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ու նրան նվիրել մի շարք լուսանկարներ, ընդ որում՝ այդ լուսանկարներում ոչ թե Քիմն ու Քանյեն են պատկերված, այլ ուրիշ հանրահայտ զույգեր՝ Մադոննան ու Շոն Պենը, Բարաք ու Միշել Օբամաները, Ջոնի Դեպն ու Քեյթ Մոսը, Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը, Ջոն ու Ժակլին Քենեդիները։

Բրեդ եւ Ջենիֆեր

Քեյթ եւ Ջոնի

Շոն եւ Մադոննա

Քրիս եւ Ռոբերտ

Այս հրապարակումների երկար շարքը Քանյեն ամփոփել է երկու լուսանկարներով, որտեղ ինքն է պատկերված կնոջ հետ։

«Քիմի»,- քնքշանքով մակագրել է նա այդ լուսանկարները։



© NEWS.am STYLE