«Սեքսով զբաղվել Պուտինի, Նավալնու, Բրեդ Փիթի հետ»․ օլիգարխի սիրուհի Նաստյա Ռիբկան կնկարահանվի պոռնոֆիլմում

15:03   15 փետրվարի, 2018

Դեռ մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցներում ոչ ոք չգիտեր Անաստասիա Վաշուկեւիչի, նույն ինքը՝ Նաստյա Ռիբկայի գոյության մասին, որը էսկորտ ծառայությունում է աշխատում, իսկ վերջերս սկսել է ներկայանալ նաեւ որպես բլոգի հեղինակ։

Աղջիկը նշանավոր է դարձել այն բանից հետո, երբ Ալեքսեյ Նավալնին իր հետաքննության մեջ նշել է այն փաստը, որ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն զվարճանում էին զբոսանավում մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի հետ։

Վաշուկեւիչն իր Instagram-ի էջում պատմել է ձեռներեց Օլեգ Դերիպասկայի հետ հանդիպման մասին։ Իր արկածները Նաստյան պատկերավոր նկարագրել է «Օրագիր՝ միլիարդատիրոջը գայթակղելու մասին» գրքում։

Ընդ որում՝ Ռիբկան գործարարին մեղադրել է բռնաբարության մեջ ու պահանջել է ամուսնանալ իր հետ։ Հետագայում նա բացատրել է, որ դա կատակ էր։ Սակայն Անաստասիայի հումորի զգացողությունը ձեռներեցը չի գնահատել։ Դերիպասկան դատի է տվել աղջկան ու նրա սեքս ուսուցիչ Ալեքսանդր Կիրիլովին, որը հայտնի է Ալեքս Լեսլի կեղծանունով։

Հիմա աղջիկը որոշել է նկարահանել պոռնոֆիլմ ու իր միկրոբլոգում քասթինգ է հայտարարել։ Գաղափարը հետեւյալն է՝ Նաստյան ուզում է նկարահանել ֆիլմ, որտեղ սեքսով է զբաղվում հայտնի անձնավորության նմանակի (կամ հենց այդ անձնավորության) հետ։

Публикация от Настя Рыбка (@nastya_rybka.ru)

«Պոռնոֆիլմի սցենարը հաստատված է»,- հայտնել է Նաստյան։



© NEWS.am STYLE