Իվան Ուրգանտը Գարիկ Մարտիրոսյանի անունով դաջվածք է արել

17:01   15 փետրվարի, 2018

Եվ այսպես, այսօր փորփրելով Գարիկ Մարտիրոսյանի Instagram-ում, մենք իմացանք այն մասին, որ նրան ու Միշա Գալուստյանին երեկ չգիտես ինչու կանգնեցրել են պետավտոտեսուչները, իսկ ահա Գարիկի կնոջ՝ Ժաննա Լեւինայի միկրոբլոգից մենք հայտնաբերեցինք այս հուզիչ լուսանկարը )))))

Ֆոտոկոլաժը, ըստ երեւույթին, նվիրված էր երեկվա Սուրբ Վալենտինի օրվան։ Ի դեպ հիշեցնենք, որ երեկ Գարիկը տոնում էր նաեւ իր ծննդյան 44-րդ տարեդարձը։  

Եվ այսպես, Ժաննան հրապարակել էր Իվան Ուրգանտի ահա այս լուսանկարը))

 «Ես կատարում եմ իմ խոստումները՝ Գարիկին խոստացել էի Սուրբ Վալենտինի օրվա առթիվ դաջվածք անել նրա անունով ու արել եմ»», - մակագրել է լուսանկարը Ժաննան։



© NEWS.am STYLE