«Ես անընդհատ դժվարությունների միջով եմ անցնում». Հասմիկ Վերդյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

13:45   16 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Հասմիկ Վերդյանն է:

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երբ տեսա, թե Աննա Հեքեքյանն ինչպես է լսարանում բեմական խոսքի քննություն հանձնում, մեծ ցանկություն առաջացավ դառնալ դերասանուհի:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Մայրիկիս:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

20 տարեկանում:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Կրկին 20 տարեկանում:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

16 տարեկանում…

Առաջին հիասթափությունը...

Երբ հասկացա, որ մարդիկ երկերեսանի են:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Ես անընդհատ դժվարությունների միջով եմ անցնում եւ հաղթահարում եմ դրանք՝ լավ մարդկանց հանդիպելով:

Նկարահանվելու առաջին առաջարկը:

Հայտնի ապրանքանիշի արեւածաղկի գովազդում եմ առաջին անգամ նկարահանվել, երբ 18 տարեկան էի:

Առաջին մեծ հաջողությունը:

Հայտնի ընկերության գովազդային հոլովակում նկարահանվելն ու տվյալ ընկերության դեմքը ճանաչվելը:

Ձեզ համար առաջնային է...

Ընտանիքս:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Վերդյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE