Շանել Սյուզի, կոսմետոլոգ Օքսանա, Բիձա. հայկական Instagram-ի ամենախենթ օգտատերերը

21:22   16 փետրվարի, 2018

Դու կարող ես լինել անչափ հմայիչ, տաղանդավոր, կրեատիվ կամ խելացի, բայց, միեւնույն է, կա մի բան, որը մարդկանց ավելի արագ է հայտնի դարձնում համացանցում՝ խենթությունը:

Ներկայացնում ենք Instagram-ի այն հայ օգտատերերին, որոնք ունեն հազարավոր հետեւորդներ, իսկ նրանց տեսանյութերը կամ լուսանկարներն արագ տարածվում են սոցցանցերում եւ դառնում մեմ:

Chanel Syuzi

Այս աղջիկը նախ հայտնիություն ձեռք բերեց Facebook-ում, իսկ հիմա եկել է Instagram-ի հերթը: Նա արաբական պարեր է պարում ակումբներում, իսկ ձայնային տվյալներն արդեն ցուցադրում է սոցցանցերում: Իհարկե, ձայն ասվածը տվյալ դեպքում շքեղություն է, բայց, ամեն դեպքում, նրա տեսանյութերը հազարավոր դիտումներ են գրանցում:

Կոսմետոլոգ Օքսանա

ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհին միգուցե տաղանդավոր կոսմետոլոգ է, սակայն բացարձակ անտաղանդ երգչուհի: Նա հենց շեշտը դրել է իր բաղաձայնության վրա եւ գրեթե խեղդվելով երգում է՝ հավաքելով հազարավոր հավանություններ եւ դիտումներ:

Բիձա

Այս երիտասարը հայտնի է դարձել իր հումորային կարճ հոլովակներով, որտեղ բոլոր հերոսներին հիմնականում հենց ինքն է մարմնավորում: Բիձան ունի բազում սիրված կերպարներ՝ խենթ ուսուցչուհի, հարեւան եւ այլն:

Սոֆյա Բրոյան

Դարձյալ ՌԴ-ում բնակող մեր հայրենակցուհին, որը հայտնի է դարձել իր հումորային հոլովակների միջոցով: Նրան անգամ հրավիրել են ֆիլմում նկարահանվելու: Սոֆյան սիրվել է շնորհիվ նրա, որ ծաղրում է ինքն իրեն եւ կենցաղում հանդիպող տարբեր երեւույթներ: Այսօր նա 1 միլիոնից ավելի հետեւորդ ունի Instagram-ում:

Ազատ խոսք

Ազատ խոսքի սիրահար Անդոն ծաղրում է գլամուրային աղջիկներին եւ առօրյայում հանդիպող այլ իրավիճակներ:

Տեսանյութերը վերցված են բլոգերների Instagram-ից



© NEWS.am STYLE