The Weekend-ը նշում է 28-ամյակը. երգչի 5 լավագույն հիթերը

16:33   16 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 16-ին, ծննդյան տարեդարձն է նշում Էյբել Մակքոնան Թեսֆայեն, որն առավել հայտնի է The Weekend բեմական անվամբ: Եթովպիական արմատներ ունեցող կանադացի երգիչը դարձավ 28 տարեկան:

Երաժիշտը հայտնիություն է ձեռք բերել 2010 թ-ին՝ համացանցում ներբեռնելով իր երգերից մի քանիսը: Հենց այդ ժամանակահատվածում էլ նա մտածեց The Weekend կեղծանունը:

2013 թ-ին լույս տեսավ The Weekend-ի առաջին ձայնասկավառակը՝ Kiss Land-ը, որում տեղ գտան երգչի հիթային երգերից երկուսը՝ Kiss Land-ն ու Live For-ը:

Երգիչը երկու անգամ արժանացել է «Գրեմմիի», իսկ 2017 թ-ին գլխավորել է Forbes-ի՝ 30 ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը: Ըստ ամսագրի՝ նրա տարեկան եկամուտը կազմում է 92 միլիոն դոլար:

NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է The Weekend-ի լավագույն հիթերից հինգը:

Լուսանկարը՝ Billboard.com



© NEWS.am STYLE