Ինչպես ավելորդ քաշ ունեցող բիզնեսմենը նիհարեց եւ դարձավ հաջողակ մոդել (ֆոտո)

15:05   16 փետրվարի, 2018

33-ամյա Գվիլիմ Փյուն 21 տարեկանում արդեն հաջողակ բիզնեսմեն էր, սակայն նրա անառողջ ապրելակերպը հանգեցրել էր նաեւ ավելորդ քաշի: Գվիլիմը, սակայն, ժամանակի ընթացքում հասկացել է, որ ավելորդ քաշն իր համար խնդիր է, որից հետո սկսել է նիհարել՝ կորցնելով 127 կիլոգրամ, իսկ այժմ արդեն զբաղվում է մոդելինգով եւ լուսանկարվում ամենահայտնի ամսագրերի համար, որոնցից են GQ-ն եւ Hunger-ը:

Երիտասարդ բիզնեսմենն ավելորդ քաշ հավաքեց, երբ սկսեց աշխատել տանից, իսկ ծնկի վնասվածքի պատճառով նա դադարեց նույնիսկ բասկետբոլի պարապմունքների հաճախել: Գվիլիմն օրեկան 9-10 ժամ նստած էր լինում համակարգչի առաջ, ինչն էլ բերեց անառողջ ապրելակերպի:

«Ես չէի կողմնորոշվում, թե ինչ եմ ցանկանում սովորել համալսարանում, այդպիսով՝ որոշեցի թողնել դասերն ու աշխատել British Gas ընկերությունում, իսկ ավելի ուշ մտածեցի սկսել իմ սեփական բիզնեսը: Այդ պահից ի վեր՝ ես սկսեցի աշխատել օրվա մեջ 12 ժամ, իսկ վնասվածքներիս պատճառով մոռացա նաեւ սպորտի մասին: Իհարկե, բիզնեսս ծաղկում էր, բայց ես հասկացա, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեմ ինքս ինձ: Որոշեցի փոփոխության դիմել: Ընկերներիս հետ ստեղծեցինք մեր երաժշտական խումբը, որտեղ սկսեցի կիթառ նվագել, իսկ վարսավիրս խորհուրդ տվեց նաեւ մորուք աճեցնել՝ նշելով, որ կիթառահարին ավելի սազական է այդ ոճը»:

Ոճային փոփոխության հետ մեկտեղ Գվիլիմը որոշում է լուրջ ուշադրություն դարձնել իր սննդակարգին: Սակայն էական առաջընթաց զգացվեց այն ժամանակ, երբ նա դադարեց վարել նստակյաց կյանք եւ հրաժարվեց ժամերով համակարգչի առջեւ գամված լինելուց:

«Մեծ ուշադրություն եմ դարձնում շատ քայլելուն: Օրվա մեջ իմ քայլերը հասնում են մինչեւ 15 000-ի: Ցանկալի քաշիս հասել եմ 4-5տարիների ընթացքում. հաճախ զբոսնելն ու ակտիվ կենսակերպն ինձ համար իսկական լուծում դարձան»:

Իմիջային փոփոխությունից հետո Գվիլիմը գրանցվեց Instagram-ում եւ գրավեց շատերի ուշադրությունը: Այժմ նա աշխատում է Vans, Bud Light, Diesel ընկերությունների համար եւ աշխատանքի բերումով հաճախ է կեցվածք ընդունում Դեւիդ Բեքհեմի կողքին:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE