Վերա Բրեժնեւան անսպասելի լուսանկար է հրապարակել Կոնստանտին Մելաձեի հետ

03:10   16 փետրվարի, 2018

36-ամյա Վերա Բրեժնեւան, ով սոցցանցերի ակտիվ օգտատեր է, զարմանալի է, սակայն մինչև Սուրբ Վալենտինը լուսանկար չէր հրապարակել իր 54-ամյա ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի հետ:

Հենց Սուրբ Վալենտինի օրն իր երեխաների լուսանկարների կողքին Բրեժնևան անսպասելի լուսանկար հրապարակեց ամուսնու հետ, որտեղ ռոմանտիկ զույգը միմյանց ձեռք էր սեղմում:

Սրան հաջորդեց մեկ այլ անսպասելի լուսանկար. այս անգամ Վերան հրապարակեց ամուսնուց ստացած փուչիկները, որոնց վրա գրված էր «Ты мой человек»:

«Սիրեք և եղեք սիրված», - երգչուհին այսպես է մեկնաբանել իր լուսանկարը Instagram-ում:

Երգչուհու երկրպագուները շտապել են շնորհավորել նրան Վալենտինի օրվա կապակցությամբ, սակայն նաև նկատել են, որ Բրեժնեւայի լուսանկարներում 54-ամյա ամուսնու դեմքը չի երևում:

Հիշեցնենք, որ Վերա Բրեժնեւան և Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են 2015-ին: Նույնիսկ պաշտոնապես ամուսիններ համարվելուց հետո զույգն իր ընտանեկան կյանքը գրեթե չի քննարկում սոցցանցերում և միասին հազվադեպ է ներկայանում:



© NEWS.am STYLE