Էմի Շումերն ու Քրիս Ֆիշերը գաղտնի ամուսնացել են Մալիբուում

11:41   16 փետրվարի, 2018

Երեք ամիս առաջ հայտնի էր դարձել, որ 36-ամյա դերասանուհի Էմի Շումերը սկսել է հանդիպել 37-ամյա շեֆ խոհարար Քրիս Ֆիշերի հետ։

Զույգն օրերս ամուսնացել է, ընդ որում`գաղտնի, ինչի մասին է վկայում Էմիի Instagram-ը։

Պսակադրությունը տեղի է ունեցել Մալիբուում: Զույգը հանդիսությանը հրավիրել էր 80 մարդու, այդ թվում՝ Ջենիֆեր Լոուրենսին,ին, Ջեյք Ջիլենհոլին ու այլ հանրահայտ մարդկանց։

Էմի Շումերը և Ջենիֆեր Էնիսթոն

Էմիի ու Քրիսի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել անցած տարվա նոյեմբերին, երբ նրանց տեսել էին Նյու Յորքում ժամադրության ժամանակ։ Սակայն հայտնի չէ, թե երբ են նրանք ծանոթացել իրականում։

Քրիս Ֆիշերը ծնվել ու մեծացել է Մարտաս-Վինյարդ կղզում, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի հարավ- արեւելքում։ Նա շեֆ խոհարար է, խոհարարական գրքի հեղինակ, որը բեսթսելեր է դարձել, նաեւ Նյու Յորքի Beach Plum ռեստորանի սեփականատերը։



© NEWS.am STYLE