Ո՞ւմ հետ է ժամադրվում Նազենի Հովհաննիսյանը (ֆոտո)

12:45   16 փետրվարի, 2018

Նազենի Հովհաննիսյանի կյանքում սպորտը մեծ տեղ ունի: Դերասանուհին թենիսի, յոգայի եւ, առհասարակ, մարզումների սիրահար է: Նա հաճախ է լինում մարզասրահում, ինչի մասին վկայում է նրա Instagram-ը:

35-ամյա հաղորդավարուհին նոր լուսանկար է հրապարակել մարզասրահից, որին կից գրել է.

«Մարզումներն ինձ միշտ օգնում են ունենալ կատարյալ տրամադրություն: Իմ ժամադրությունը մարզասրահի հետ է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին գրառում էր արել Հայաստանի մասին, որը լայն արձագանք էր ստացել:

«Ես շնորհակալ եմ իմ Երկրին, որովհետև անընդհատ անհարմար կացության մեջ դնելով իր քաղաքացուն, նա սովորեցնում է մտածել, գործել ամեն վայրկյան ու չհանգստանալ, թե արդեն հասել ես ինչ-որ բանի։ Ես շնորհակալ եմ իմ Երկրի քաղաքացուն՝ հանդիսատեսին, ով հաճախ իր անշնորհակալությամբ դրդում է քեզ անել ավելին, քան նույնիսկ կարող էիր պատկերացնել, հետևաբար՝ ԱՃԵԼՈՒ պարարտ հող ստեղծելով։ Ես շնորհակալ եմ իմ առջև Դռներ փակողներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ ԵՍ ԳՏՆՈՒՄ, իսկ փակուղուց դուրս գալու ուղին գտած մարդն էլ երբեք չի խեղճանա, մանրանա, ու չարանա»։ 



© NEWS.am STYLE