Օլգա Բուզովան՝ ընդդեմ Էմինեմի․ ռուս հաղորդավարուհու սադո-մազո տեսահոլովակն ավելի քան 3 մլն դիտում է հավաքել

11:03   16 փետրվարի, 2018

NEWS.am STYLE -ն այսպիսի մի փորձ է իրականացրել։ Մենք երկու օր առաջ, ուշ երեկոյան երկու պրեմիերա ենք հրապարակել՝ Էինեմի տեսահոլովակը և Էդ Շիրանի River զուգերգի տեսահոլովակը եւ Օլգա Բուզովայի WiFi երգի տեսահոլովակը՝ աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի՝ Ջերեմի Միլսի հետ։ Ուզում էինք տեսնել, թե մեր ընթերցողները որն ավելի կնախընտրեն։

Մեր կայքում Բուզովայի տեսահոլովակն ավելի շատ են դիտել, ու մենք որոշել ենք պարզել Youtube հոսթինգում այդ տեսահոլովակների արդյունքները։

Օլյան հավաքել է ավելի քան 3 միլիոն, իսկ Էմինեմը՝ 8 մլն դիտում, ընդ որում՝ ռեփերն իր տեսահոլովակը Օլյայից մեկ օր առաջ էր հրապարակել։



© NEWS.am STYLE