Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվել է ամուսնուց՝ Ջասթին Թերուից

10:02   16 փետրվարի, 2018

Ջենիֆեր, այս ի՞նչ ես անում․․․

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ու նրա ամուսինը՝ դերասան Ջասթին Թերուն, բաժանվել են, զույգը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։

«Այս թեմայով բոլոր շահարկումները կանխելու համար մենք հայտնում ենք, որ երկուսով ենք կայացրել բաժանվելու որոշումը։ Մենք չենք ուզում, որ ներխուժեն մեր անձնական կյանք, դրա համար էլ հայտնում ենք, որ մենք շարունակում ենք հարգել իրար, գնահատել մեր ընկերությունն ու սերը»,- մեջբերել է աստղերի հայտարարությունը Just Jared-ը։

Հիշեցնենք, որ 49-ամյա դերասանուհին ու 46-ամյա դերասանը սկսել են հանդիպել 2011-ին, նշանվել են 2012-ին, իսկ ամուսնացել` 2015-ին։

P.S. Բրեդ Փիթն էլ է հիմա ամուրի, զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում․․․



© NEWS.am STYLE