Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի դուստրը՝ Սուպերաղջկա հանդերձանքով

12:21   16 փետրվարի, 2018

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը պարբերաբար ուրախացնում են իրենց երկրպագուներին դստեր՝ Օլիմպիայի լուսանկարներով։ Եվ այսպես, այս անգամ իր Snapchat-ի ու Instagram -ի էջերում դստեր հետ մի շարք լուսանկարներ է հրապարակել Սերենան։


«Նա ուզում էր հագնվել 80-ականների ոճով»,- մակագրել է այս լուսանկարը Սերենան։

Իսկ ահա այն տեսանյութում, որը մենք ներկայացնում ենք լուսանկարներին տեսքով, Օլիմպիան արդեն Սուպերաղջկա կոստյումով է։


«Դու մայրիկի Սուպերաղջիկն ես, դու Սուպերաղջիկ ես, մայրիկը սիրում է քեզ»,- երգում է Սերենան դստեր համար։

Հիշեցնենք, որ օրերս Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես են Ալեքսիսն ու Օլիմպիան դիտում Սերենայի խաղը թենիսի խաղադաշտում։



© NEWS.am STYLE