Աարոն Փոլն ու Լորեն Պարսեկյանն իրենց դստերն անվանել են Սթորի

14:34   16 փետրվարի, 2018

Արեւմտյան շոու բիզնեսում երեւակայության հետ կապված խնդիրներ կան, հատկապես՝ երեխաների համար անուններ ընտրելու հարցում :)

Լորեն Պարսեկյանն ու Աարոն Փոլն իրենց դստերը Սթորի (Պատմություն) են անվանել։ Այս մասին հայտնում է The Blast պարբերականը, որին հաջողվել է ձեռք բերել ծննդյան վկայականի պատճենը։

Հիշեցնենք, որ Լորեն Պարսեկյանն ու ամերիկացի դերասան, «էմմի» մրցանակակիր Աարոն Փոլն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին երջանիկ ծնողները հայտնել են իրենց  Instagram-ում.

«Չկան բառեր, որոնք կկարողանան բացատրել այն, ինչ կատարվում է իմ սրտում», - գրել է Լորենը։

Զույգը ծանոթացել է Կոաչելա փառատոնի ժամանակ։ Նրանք նշանվել են 2012-ի հունվարի 1-ին՝ Փարիզում, իսկ 2013-ի մայիսի 26-ին՝ ամուսնացել։



© NEWS.am STYLE