«Դեպի Եվրատեսիլ». ով ում հետ կմրցի

13:06   16 փետրվարի, 2018

Հայտնի է դարձել, թե «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներից ով որ կիսաեզրափակիչում է ելույթ ունենալու։

Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկում է փետրվարի 19-ին։ Այդ օրը, այսինքն՝ առաջին կիսաեզրափակիչ համերգում ելույթ են ունենալու Մհերը, Թամար Կապրելյանը, Հայկ Կասպարովը, Անգելը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Nemra-ն, Ռոբերտ Քոլոյանը եւ Գաթա բենդը։

Երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա փետրվարի 22-ին, միմյանց հետ կմրցեն Սեւակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Ալտերնատիվը, Տյոմը եւ Մարիամը։

Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 20 արտիստ։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից եզրափակիչ փուլ է անցնելու հինգ երգիչ։ Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են փետրվարի 25-ին։

Հավելենք նաեւ, որ «Դեպի Եվրատեսիլի» ֆավորիտները չորսն են՝ Սեւակ Խանաղյան, Հասմիկ Շիրոյան, Կամիլ եւ Թամար Կապրելյան։



© NEWS.am STYLE