Քրիստինա Ագիլերան ամբողջովին մերկ է ներկայացել

15:24   16 փետրվարի, 2018

Այնուամենայնիվ, Քրիստինան շատ տաղանդավոր է բոլոր առումներով՝ թե որպես երգչուհի, թե որպես հեռուստաաստղ։

37-ամյա երգչուհին իր Instagram-ում հրապարակել է երեք լուսանկար, որոնցում ամբողջովին մերկ է ներկայացել լոգարանում։

Հանրահայտ երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել իր լուսանկարները։

Ի դեպ, նշենք, որ երեկ Փհենչհանում Օլիմպիադայի ժամանակ ռուս գեղասահորդուհիներ Եվգենիա Տարասովան ու Վլադիմիր Մորոզովը ներկայացրել են ազատ ծրագիր՝ Քրիստինա Ագիլերայի 2007 թ․ «Candyman» հիթի ներքո։

Մարզիկները զբաղեցրել են չորրորդ տեղը, չնայած մինչև վերջին պահը նրանք հավակնում էին առնվազն առաջին եռյակում տեղ զբաղեցնելուն։ The Vulture պարբերականի լրագրող Ջեքսոն Մակհենրը կարծիք է հայտնել, որ  գեղասահորդները սխալվել են երգի ընտրության հարցում։



© NEWS.am STYLE