Սիարան եւ Ռասել Ուիլսոնն առաջին անգամ ցույց են տվել իրենց 10 ամսական դստերը

18:04   16 փետրվարի, 2018

Երգչուհի Սիարան ու Ռասել Ուիլսոնն առաջին անգամ ցույց են տվել իրենց 10 ամսական դստերը, որը լույս աշխարհ է եկել անցած տարվա ապրիլին։ Աստղերը որոշել են ուրախացնել երկրպագուներին՝ դստեր լուսանկարները հրապարակելով Սիարայի Instagram-ում։


«Այսօր ամեն ինչ նոր է սկսվում։ Ձեզ հետ կիսում եմ շատ անձնական ու ինձ համար շատ թանկ մի բան… Ձեզ ծանոթացնում եմ իմ դստեր հետ։ Նա իմ քաղցր հրեշտակն է»,- մակագրել է լուսանկարը Սիարան՝ գովազդելով նաեւ իր TraceMe հավելվածը, որրում նա երկրպագուներին պատմելու է իր կյանքի մասին, որը թաքնված է կողմնակի աչքերից։

Երգչուհին ու մարզիկը սկսել են հանդիպել 2015-ին։ 13 ամսվա հարաբերություններից հետո նրանք ամուսնացել են։ Ընդ որում՝ զույգի սեքսուալ կյանքը սկսվել է հենց պսակադրությունից հետո. կրոնական նկատառումներով նրանք որոշել էին մինչեւ հարսանիք զերծ մնալ մտերմությունից։


Նշենք, որ Սիարան ու Ռասել Ուիլսոնը նաեւ դաստիարակում են Ֆյուչե Զախիրին՝ երգչուհու որդուն, որը ծնվել է ռեփեր Future-ի հետ նրա նախկին հարաբերություններից։



© NEWS.am STYLE