Ծնվել է Վահան Արծրունու երրորդ երեխան

15:48   16 փետրվարի, 2018

Վահան Արծրունին երրորդ անգամ հայր է դարձել։ Երաժիշտի կինը` Անուշը, նրան որդի է պարգեւել, որին կոչել են Լեո։

«Լեո Արծրունին եկել է, արդեն տանն է»,- իր Facebook-յան էջում գրել է Արծրունին։

Նշենք, որ Վահան եւ Անուշ Արծրունիները եւս երկու երեխա ունեն՝ աղջիկ եւ տղա։ Փոքրիկը, փաստորեն, նրանց երկրորդ արու զավակն է։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ փոքրիկին մաղթելով քաջ առողջություն։



© NEWS.am STYLE