Սեքս-խաղեր՝ ուտելիքով. դուր կգա բոլորին

23:04   21 փետրվարի, 2018

1. Սկսիր հոտերից

Այո, հոտերն ազդում են սեքսուալ տրամադրության վրա: Եթե երեկոյան դուք միս եք պատրաստել սխտորով, եւ այդ հոտը նաեւ ձեր ննջարան է թափանցել, ապա տրամադրությունը հեռու կլինի սեքսուալից: Այլ բան, եթե դա լինի բովված նուշի կամ բազիլիկի հոտ: Ապացուցված է, որ այդ հոտերը գրգռում են եւ սեքսուալ տրամադրություն են առաջացնում: Բավական է եթերայուղի մի քանի կաթիլ մատներին, իսկ հետո՝ դրանցով հպվել զուգընկերոջը, և խաղն սկսվում է:

2. Թեստ՝ կապած աչքերով

Սիրային գգվանքների ժամանակ ուտելիքը ուժեղացնում է զգացմունքները, ուստի վերցնում եք ամենահամեղ բաները, որոնք կան սառնարանում (խոլոդեցը պետք չէ)  եւ՝ դեպի ննջարան: Սիրելիի համար կապած աչքերով թեստ փորձիր: Նրա շուրթերին մոտեցրու մանդարինի շերտիկը, գրգռիր նրա ռեցեպտորները անանասով: Նման փորձից երկուսդ էլ մեծ բավականության կստանաք:

3. Ընթրիք՝ ձեռքերով

Այս գաղափարը դուր կգա նրանց, ովքեր սիրում են փորձարկել, զվարճանալ եւ հաճույք ստանալ: Մոմերով ռոմանտիկ ընթիք կազմակերպեք, բայց սպասքի փոխարեն օգտագործեք ձեքերն ու մատները: Կերակրիր նրան քո ձեռքերով, թույլ տուր, որ համբուրի քո մատները եւ կտեսնես, թե ինչպես է դա գրգռում:

4. Մրգային հյութ

Մի փորձիր մաքրուհի լինել. ուտելիքով սեքսուալ խաղի կարգախոսն է՝ մաքսիմում հաճույք, մինիմում՝ սահմանափակում: Վերցրեք մանգոյի հասուն պտուղը, կիսեք այն, ու թող հյութը մատների արանքից հոսի նրա մարմնի վրայով: Իսկ ինչքան համեղ է սիրելիի կողքին պաղպաղակ ուտելը... Էքսպերիմենտների դաշտն այնքան լայն է, որ հաստատ չեք ձանձրանա:

5. Բերանը՝ բերանին

Քո բերանով կերակրիր սիրելիիդ: Տուր նրան շոկոլադի, մանդարինի շերտիկներ՝ բացելով հյութից քաղցրացած շուրթերը: Սա շատ գայթակղիչ խաղ է, որը դուր կգա բոլոր քաղցրակերներին ու սեքսոմաններին:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE