Ադամ Լիվայնն ու Բեհաթի Փրինսլուն երկրորդ անգամ ծնող են դարձել

12:10   17 փետրվարի, 2018

Այս զույգի դուստրը՝ Դաստի Ռոուզը, ծնվել էր 2016-ի սեպտեմբերին։ Հիմա աղջիկը քույրիկ ունի։ Maroon 5-ի վոկալիստ Ադամ Լիվայնն ու մոդել Բեհաթի Փրինսլուն երկրորդ անգամ են ծնող դարձել։ Լույս աշխարհ է եկել աստղային ամուսինների երկրորդ դուստրը։ Աղջկան անվանել են Գեո Գրեյս Լիվայն, հայտնում է  E! News-ը։

Ի դեպ, երեխայի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը, ինչպես նաեւ վայրը հայտնի չեն։

«Ադամն ու Բեհաթին շատ երջանիկ են, որ ընտանիքում նոր անդամ է հայտնվել։ Նրանք զարմանալի ծնողներ են, իսկ նրանց մտերիմները հիացած են դրանից»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Լիվայնն ու Փրինսլուն ամուսնացել են 2014-ին՝ Լոս Կաբոս մեքսիկական գեղատեսիլ հանգստավայրում։ Պսակադրության արարողությանը հրավիրված էր մոտ 300 մարդ։



© NEWS.am STYLE