Քայլի Ջեներն ու Թրեւիս Սքոթն առաջին անգամ են ներկայացել միասին՝ դստեր ծնվելուց հետո

14:09   17 փետրվարի, 2018

Երկու շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը լույս աշխարհ է բերել աղջկա, որին անվանել է Սթորմի։ Քայլի Ջեներ-Թրեւիս Սքոթ զույգի մասին տարատեսակ լուրեր էին պտտվում։ Արեւմտյան լրատվամիջոցները նշում էին, որ հեռուստաաստղն ու ռեփերը մտադիր չեն ամուսնանալ ու, առհասարակ, նրանց հարաբերությունները լավ վիճակում չեն։

Սակայն լուրերը՝ լուրեր, բայց, ինչպես տեսնում ենք, Քայլին ու Թրեւիսը հոյակապ հարաբերություններ ունեն, ինչի մասին է վկայում նրանց համատեղ լուսանկարը 25-ամյա երաժիշտի Snapchat-ում։

Կադրում նրանց դեմքերը կիսով չափ բժշկական դիմակներով են փակված, սակայն լուսանկարում բաժանման մասին ակնարկ անգամ չկա։

Նկատենք, որ սա զույգի առաջին սելֆին է նրանց դստեր՝ Սթորմիի ծնվելուց հետո։



© NEWS.am STYLE