Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի անակնկալն ուսանողներին (տեսանյութ)

15:15   17 փետրվարի, 2018

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը ուսանողների համար անակնկալ են պատրաստել։

Իրենց Instagram-ի հաշիվներում Reddit կայքի հիմնադիրն ու հանրահայտ թենիսիստուհին հրապարակել են 2018 թ․ «Սեւ հովազ» ֆիլմի մասնավոր դիտման լուսանկարներն ու տեսագրությունը։ Ֆիլմը նկարահանել է Ռայան Քուգլերը՝ Սթեն Լիի ու Ջեք Քյորբիի կոմիքսների մոտիվներով:

Ալեքսիսն ու Սերենան մասնավոր դիտում էին կազմակերպել Black girls code ոչ առեւտրային կազմակերպության ուսանողների համար, որոնք չգիտեին, որ իրենց հետ միասին ֆիլմը դիտելու է նաեւ Սերենա Ուիլյամսը։

«Անցած երեկո մենք մի խումբ աղջիկների էինք հրավիրել «Սեւ հովազ» ֆիլմի ցուցադրությանը, մեզ ֆիլմը դուր եկավ, մենք հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալություն, Ալեքսիս»,- գրել է Սերենան։

«Այն պահը, երբ աղջիկները չգիտեին, որ ֆիլմը դիտելու են իրական կյանքի իրական սուպերհերոսի հետ»,- մակագրել է տեսանյութը Ալեքսիսը։



© NEWS.am STYLE