Քլոե Քարդաշյանը պատմել է հղիության ժամանակ սեքսի դժվարությունների մասին

17:06   17 փետրվարի, 2018

Հղի Քլոե Քարդաշյանը պատմել է հղիության ժամանակ սեքսի մասին։ 33-ամյա հեռուստաաստղն իր կայքում գրել է, թե ինչ դժվար է սեքսով զբաղվել հղիության երրորդ եռամսյակում։

Հիշեցնենք, որ Քլոեն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը միայն դեկտեմբերի վերջին են հայտարարել այն մասին, որ երեխա են սպասում։ Երեխայի ծնունդը նախատեսված է մարտին։

«Ես ինձ անհարմար եմ զգում, ես ինձ լավ չեմ զգում։ Ես գիրացել եմ, ավելի խոշորացել ու ինձ համար շատ անհարմար է սեքսով զբաղվելը։ Ես նաեւ վստահ եմ, որ տղամարդու համար էլ է անհարմար սեքսով զբաղվել հղի կնոջ հետ, չնայած՝ Թրիստանը շատ ուշադիր է իմ հանդեպ։ Հղիության ժամանակ Ձեր շարժումները կաշկանդված են, քանի որ դուք չեք զգում այն նույն բավականությունը, ինչ նախկինում։ Միակ բանը, որը փրկում է, իմպրովիզացիան է»,- գրել է Քլոեն։

Նշենք, որ Քլոեն ու Թրիստանը սկսել են հանդիպել 2016-ի օգոստոսից։



© NEWS.am STYLE