«Աշխարհում ինձ նմանը չկա». Փերիս Հիլթոնը նշում է ծննդյան 37-ամյակը

16:35   17 փետրվարի, 2018

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, մոդել եւ դիզայներ Փերիս Հիլթոնն այսօր` փետրվարի 17-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Չնայած վերը նշված մասնագիտություններին`շատերը Փերիսին պարզապես երես առած հարուստ բարբի տիկնիկ են անվանում, որը հայտնի է իր սկանդալային պահվածքով եւ գլամուրային կերպարներով:

Հիլթոնը ճանաչում ձեռք բերեց «Հասարակ կյանք» ռեալիթի շոուի շնորհիվ, սակայն մամուլի ուշադրության կենտրոնում այս շիկահերը հայտնվեց իր անկանոն ապրելակերպի պատճառով: Շատերը նրան համարում են պարզապես «Հիլթոն» հյուրանոցների ցանցի հիմնադիրների թոռնուհի, սակայն ինքը՝ աստղը, նման բնորոշումից նեղվում է եւ պնդում, որ ինքն իր սեփական ուժերով է վաստակել իր կարողությունը՝ առանց որեւէ մեկի օգնության:

Հայտնի շիկահերի ամենահետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Առաջնային կանոն է՝ ձանձրալի չլինել եւ գեղեցիկ հագնվել, ուր էլ որ գնում ես: Կյանքն այնքան կարճ է թափթփված լինելու համար»:

«Կարեւոր չէ, թե ինչպիսի տեսք ունի կինը. երբ նա ինքնավստահ է, արդեն սեքսուալ է»:

«Որոշ աղջիկներ ուղղակի ծնվում են փայլը երակներում»:

«Աշխարհում ինձ նմանը չկա: Կարծում եմ՝ ամեն ժամանակաշրջանում եղել է մի խորհրդանշական շիկահեր, ինչպես, օրինակ, Մերլին Մոնրոն էր իր ժամանակաշրջանում: Իսկ հիմա այդ շիկահերը ես եմ»:

«Ամեն օրը պետք է ապրել այնպես, ասես դա քո ծննդյան օրն է»:

«Որոշ մարդիկ փոխվում են, երբ կարծում են, թե աստղ են»:

«Ես շատ խելացի եմ: Ես կարող եմ անել այն, ինչ դրված է իմ ուսերին»:

«Ես չեմ մտածում, ես պարզապես քայլում եմ»:

«Չեմ ցանկանում, որ ինձ ճանաչեն որպես Հիլթոնների թոռնուհի: Ուզում եմ, որ ինձ ճանաչեն որպես Փերիս»:

«Ես իմ փողերն աշխատել եմ սեփական ջանքերով՝ առանց ընտանիքիս միջամտության»:

Լուսանկարները՝ E! Online, The Sun, The Independent



© NEWS.am STYLE