Էդ Շիրանը նշում է 27-ամյակը. երգչի 5 ամենահիթային երգերը

17:34   17 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 17-ին, ծննդյան 27-ամյակն է նշում մեր ժամանակների ամենահիթաստեղծ արտիստներից մեկը՝ Էդ Շիրանը: Բրիտանացի երգչին հաջողությունը ժպտաց 2011 թ-ին՝ The A Team սինգլի շնորհիվ:

Նրա թողարկած բոլոր ձայնասկավառակները գլխավորել են բրիտանական հիթ-շքերթները, իսկ Thinking Out Loud հայտնի երգը Շիրանին բերել է միանգամից երկու «Գրեմմի» մրցանակ:

Երգչի Shape of You երգը 2017 թ-ին ԱՄՆ-ում եւ Բրիտանիայում դարձավ ամենավաճառվածը:

2018-ն էլ Շիրանի համար բավականին հաջող սկսվեց: Տարեսկզբին նա նշանվեց իր ընտրյալի՝ Չերի Սիբորնի հետ:

Էդ Շիրանի լավագույն 5 երգերն առաջարկում ենք վայելել մեզ հետ միասին :)

Լուսանկարն՝ Էդ Շիրանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE