Ռիհանան՝ ուգիներով ու Dior պայուսակով Նյու Յորքի օդանավակայանում

18:37   17 փետրվարի, 2018

Ռիհանան հայտնվել է Նյու Յորքի օդանավակայանում։

29-ամյա հայտնի երգչուհուն պապարացիները լուսանկարել են սեւ վերարկուով, շագանակագույն ուգիներով ու Dior պայուսակով։

Ի դեպ, Ռիրին երբեք չի շպարվում հեռավոր ուղեւորությունների մեկնելիս։

Ու, ի գիտություն Ռիհանայի երկրպագուների, հայտնում ենք, որ փետրվարի 20-ին երգչուհին տոնելու է իր 30-ամյակը։ Առայժմ հայտնի չէ, թե որտեղ ու ինչպես է նա նշելու իր ծննդյան տարեդարձը։ Լուրեր են պտտվում, որ Ռիրին կամ հսկայական հավաքույթ կկազմակերպի Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում կամ էլ ռոմանտիկ երեկո կանցկացնի իր երկրպագու, սաուդցի գործարար Հասան Ջամիլի հետ, որն աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Abdul Latif-ի փոխնախագահն է։ Ընկերությանն է պատկանում Սաուդյան Արաբիայում Toyota մակնիշի մեքենաների վաճառքի բացառիկ իրավունքը:


Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE