Բլոգ Լի. Որտեղ, ինչքանով եւ ինչ կարելի է ուտել Երեւանի փողոցներում

19:02   18 փետրվարի, 2018

Ես Լիանան եմ եւ ես շարունակում եմ ինձ վրա փորձարկումներ կատարել: Այս օրը ես նվիրել եմ մեկ հանգամանքի բացահայտմանը՝ փողոցներում ո՞րտեղ կարելի է արագ եւ մատչելի սնվել, բացի մեր ավանդական տարբերակներից՝ քաբաբներից, խաչապուրիից եւ գաթայից:

«Լի, իսկ Երեւանում կարելի՞ է հագեցած, բայց մատչելի հանգստյան օրեր անցկացնել»:

«Ինչպես կարող եք այս եղանակին սրճարանում նստել, փոխանակ զբոսնեք»:

«Լիիիի, ի՞նչ կասես ֆաստ ֆուդի մասին», անընդհատ հարցնում են ընկերհուհիներս: Դրա համար որոշեցի զբոսնել եւ հետազոտել:

Իսկապես այս հրաշալի եղանակին ուղղակի մեղք է չորս պատերի մեջ նստելը, դրա համար վեր ենք կենում, զբոսնում, ուտում եւ վայելում Երեւանը:

Այսօր մենք շրջեցինք ոչ միայն Երեւանի կենտրոնով, այլեւ պարբերբար կերանք կրեպ, էկլերներ, քաղցրավենիքներ եւ հոթ-դոգ: Չէ՞ որ շաբաթը մեկ կարելի է:



© NEWS.am STYLE