Ռեփեր Դրեյքն ուսանողներին, հրշեջներին եւ անօթեւաններին մեկ միլիոն դոլար է բաժանել

12:15   18 փետրվարի, 2018

Դրեյքն իրատեսորեն զիլ է, հիշո՞ւմ եք վերջերս գրել էինք, որ նա այցելել է Մայամիի անօթեւանների ապաստարան եւ 50 հազար դոլար նվիրաբերել: 31-ամյա երաժիշտը Մայամիում այցելել է անօթեւանների համար Lotus House կենտրոն, այնտեղ 140 նվեր բաժանել երեխաներին, իսկ 130 կնոջ էլ բաժանել է 150 դոլարով լիցքավորված նվեր քարտեր, նաեւ անօթեւանների մասին հոգ տանող կազմակերպությանը փոխանցել 50 հազար դոլար։

Երգիչն օրերս God’s Plan երգի նոր հոլովակն է ներկայացրել, որտեղ իրականում ուսանողներին, հրշեջներին եւ անօթեւաններին է բաժանում մեկ միլիոն դոլար: Դրեյքը նաեւ հայտնվել է Մայամիի աղքատ շրջանների խանութներից մեկում, որտեղ այցելուներին փող է բաժանել խանութում գնումներ անելու համար, ինչպես նաեւ հովանավորել է Մայամիի համալսարանի ուսանողներից մեկի ուսումը։ Դրեյքը 25 հազար դոլար էլ նվիրել է Մայամիի անապահով երեխաների համար դպրոցներից մեկին։



© NEWS.am STYLE