Անջելինա Ջոլին իր ժանյակազարդ զգեստով դարձավ Ամերիկայի կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության գլխավոր աստղը

23:03   18 փետրվարի, 2018

Լոս Անջելեսում տեղի ունեցավ ամերիկյան հասարակության  կինեմատոգրաֆիստների մրցանակաբաշխությունը: Տարօրինակ է, սակայն ի տարբերություն մյուս մրցանակաբաշխությունների՝ այս անգամ 42 ամյա Անջելինա Ջոլին առանց երեխաների էր մասնակցում մրցանակաբաշխությանը:

Elie saab-ի գարուն- ամառ 2018 հավաքածուի կիսաթափանցիկ զգեստով Ջոլին ուղղակի ցնցեղ տեսք ուներ:
Ժանյակազարդ զգեստի հետ դերասանուհին կրում էր ականջօղեր և մատանի Neil Lain-ից: Նրբաոճ զարդերը և զգեստը կատարյալ տեսք էին հաղորդել 42-ամյա դերասանուհուն:

Անթերի էր նաև Ջոլիի դիմահարդարումը: Նա մուգ գույնով ընդգծել էր աչքերը, իսկ շուրթերի համար ընտրել էր զգեստի հետ  համապատասխանող պաստելային երանգ:

Այդ երեկո Ջոլին ոչ միայն կարմիր գորգի աստղը դարձավ, այլ նաև պարգևատրվեց «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմում սոցիալական հարցերին անդրադառնալու համար:

 

 

Աղբյուր՝Daily Mail

Լուսանկարներ՝ Getty, REX, Shutterstock



© NEWS.am STYLE