Տիմատին Ֆադեևի հետ ունեցած կոնֆլիկտի մասին. Մենք չհասկացանք միմյանց

00:27   19 փետրվարի, 2018

Տիմատին պատմել է այն մասին, թե ինչպես է 15 տարի առաջ կոնֆլիկտ ունեցել պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեվի հետ:

Տիմատին, սկսելով իր կարիերան ռուսական շոուբիզնեսում, կարողացավ շարքային ռեփերից դառնալ երգերի պրոդյուսեր: Նա նաև ղեկավարեց Black star-ը, իսկ այժմ ТНТ-ի «Песни» նախագծում հանդես է գալիս իբրև ժյուրի: Այստեղ նա երկրի երաժշտական վարպետ, MALFA  պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Մաքսիմ Ֆադեեվի կողքին է: Սակայն նրանց հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթացել, հաղորդում է «Дни.ru»-ն:

«Առաջին անգամ Մաքսիմին տեսել եմ, երբ “Фабрика звезд”-ում էի: Այդ ժամանակ մեր միջև կոնֆլիկտային խոսացություն սկսվեց, մենք չհասկացանք միմյանց» ,- պատմում է Տիմատին: Պարզվում է, որ  աստղերի միջև կոնֆլիկտը մասնագիտական հարցերի շուրջ է ծավալվել:

Ըստ Ֆադեեվի ռեփն ու հիփ-հոփը Ռուսաստանում ապագա չէին ունենալու  և հազիվ թե հնարավոր լինի դրանցով գումար վաստակել:

Տիմաստին նշում է.«Արդեն 15 տարի մենք միասին ենք և ստեղծում ենք նոր շոու բիզնես, մեզ հաճելի է միասին աշխատել, մենք վաղուց հասել ենք փոխըմբռնման: Մենք այստեղ ենք, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ փոխենք  երաժշտության մասին ընկալումը»



© NEWS.am STYLE