Օլիգարխին խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան հեռուստահաղորդավարուհի է դարձել

11:35   19 փետրվարի, 2018

Օլիգարխ Օլեգ Դերիպասկային խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան հեռուստահաղորդավարուհի է դարձել։ Աղջիկն իր Instagram-ում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ երևում է, որ նա որոշել է հեռուստահաղորդավարուհու փառք ձեռք բերել։  

A post shared by Настя Рыбка (@nastya_rybka.ru) on

«Առաջին անգամն է, այնպես որ խիստ մի դատեք։ 360 ալիք, «Փոքր ու մեծ նորություններ»։ Հաղորդավարուհի՝ Ձեր Ռիբկան»,- մակագրել է տեսահոլովակը Նաստյան։  

Հիշեցնենք, որ մասնավոր դետեկտիվ Էրնեստ Ասլանյանը պատմել է, թե ինչպես է մարմնավաճառ Նաստյա Ռիբկային հաջողվել լուսանկարվել ու տեսագրվել միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ։

Ռուսական բլոգոսֆերայում ու լրատվամիջոցներում դեռ փոթորկում է այն սկանդալը, որը կապված է էսկորտ ծառայություն մատուցող Նաստյա Ռիբկայի, միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ու ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյի հետ։ Անաստասիա Վաշուկեւիչը, նույն ինքը՝ Նաստյա Ռիբկան, վերջերս ներկայանում է նաեւ որպես բլոգի հեղինակ։

Աղջիկը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ալեքսեյ Նավալնին իր հետաքննության մեջ նշել է այն փաստը, որ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն զվարճանում էին զբոսանավում մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի հետ։

Վաշուկեւիչն իր Instagram-ի էջում պատմել է ձեռներեց Օլեգ Դերիպասկայի հետ հանդիպման մասին։ Իր արկածները Նաստյան պատկերավոր նկարագրել է «Օրագիր՝ միլիարդատիրոջը գայթակղելու մասին» գրքում։ Ընդ որում՝ Ռիբկան գործարարին մեղադրել է բռնաբարության մեջ ու պահանջել է ամուսնանալ իր հետ։ Հետագայում նա բացատրել է, որ դա կատակ էր։ Սակայն Անաստասիայի հումորի զգացողությունը ձեռներեցը չի գնահատել։ Դերիպասկան դատի է տվել աղջկան ու նրա սեքս ուսուցիչ Ալեքսանդր Կիրիլովին, որը հայտնի է Ալեքս Լեսլի կեղծանունով։

Օրերս աղջիկը որոշել է նկարահանել պոռնոֆիլմ, որի գլխավոր դերակատարներն են լինելու ինքը եւ Պուտինի, Նավալնու կամ Բրեդ Փիթի նմանակը։

Իսկ հիմա Նաստյան, ուրախացած, որ իր Instagram շաբաթական ավելի քան 25 միլիոն օգտատեր է այցելում, հրապարակել է մի հայտարարություն, որտեղ Օլեգ Դերիպասկային առաջարկել է ամուսնանալ իր հետ։

 

Հայտնի է դարձել, թե Նաստյա Ռիբկային ինչպես է հաջողվել տեսագրել իրենց ժամանցը Օլեգ Դերիպասկայի զբոսանավում։ Իրավիճակը մեկնաբանել է մասնագետը։

Մասնավոր դետեկտիվ Էրնեստ Ասլանյանը հասկացրել է, որ Նաստյա Ռիբկային հաջողվել է տեսագրել այդ ամենը միայն Օլեգ Դերիպասկայի անվտանգության աշխատակիցների սխալի պատճառով։



© NEWS.am STYLE