Շպարվիր NEWS.am STYLE-ի հետ. տաք գույներով հոլիվուդյան make up` նորաձեւ աղջիկների համար (տեսանյութ)

12:03   19 փետրվարի, 2018

Սկսելով դիմահարդարումների շարքը՝ NEWS.am STYLE-ն ի սկզբանե նպատակ է ունեցել ներկայացնելու make up-ի այնպիսի օրինակներ, որոնց մեր աչքը սովոր չէ, սակայն որոնք թրենդային են համարվում այսօրվա նորաձեւության մեջ: Մեր հերթական տեսանյութը եւս բացառություն չէ:

Դիմահարդար Մաշա Միրզոյանը հատուկ NEWS.am STYLE-ի համար ներկայացրեց տաք գույներով հոլիվուդյան դիմահարդարում, որը, ինչպես բնորոշեց Մաշան, իր մեջ ներառում է տարվա բոլոր թրենդները՝ արեւային երանգներ, թաց շուրթեր եւ խոնավ էֆեկտով մաշկ, եւ որ ամենակարեւորն է՝ այս դիմահարդարման մեջ չեն օգտագործվել արդեն նորաձեւությունից դուրս համարվող երկար սլաքները:

«Այս դիմահարդարման մեջ օգտագործել ենք կարմիրի երանգները, որոնք անցած տարվանից թրենդային են: Շուրթերին ավելի թարմ տեսք հաղորդալու համար օգտագործել ենք միատոն եզրագծերով փայլուն շրթներկ՝ nude ոճի մեջ, նաեւ դեմքի ակտիվ կոնտուր: Քանի որ չկան սլաքներ, օգտագործել եմ խիտ թարթիչներ: Այսօրինակ դիմահարդարումը սազում է ոչ շատ նուրբ, ոչ շատ ընդգծված դիմագծերով աղջիկներին: Այսպիսի դիմահարդարմամբ կարելի գնալ այն երեկույթներին, որտեղ ցանկանում եք ոճային երեւալ՝ երեկոյան միջոցառումներ, ցուցադրություններ եւ այլն»,-ասում է Մաշան:

Իսկ թե ինչպես նա կերպարանափոխեց մեր մոդելին՝ Արշա Հունանյանին, դիտեք տեսանյութում :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE