BAFTA 2018. «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» եւ մյուս մրցանակակիրները

10:05   19 փետրվարի, 2018

Լոնդոնում տեղի է ունեցել Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակաբաշխության արարողությունը: Մինչ NEWS.am STYLE-ը կզբաղվի իր նախասիրած գործով՝ կարմիր գորգին աստղերի հանդերձանքի ուսումնասիրմանը, արագ ներկայացնենք, թե ովքեր են «Օսկարի» նախաշեմին ստացել հեղինակավոր մրցանակները:

Ռեժիսոր Մարտին Մաքդոնահի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը (ի դեպ, այն գալիք «Օսկարին» առաջադրված է յոթ անվանակարգերում) շահել է բոլոր հիմնական մրցանակները։ Նշենք, որ ֆիլմն արդեն չորս «Ոսկե գլոբուս» ունի, ԱՄՆ Դերասանների գիլդիայի երեք արձանիկ, Վենետիկի կինոփառատոնի մրցանակ` «Լավագույն սցենար» անվանակարգում։

Գարի Օլդմանը և Ֆրենսիս ՄաքԴորմանդը

Ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը ստացել է Գիլյերմո դել Տորոն «Ջրի ձևը» ֆիլմի համար, լավագույն դերասան ու դերասանուհի են ճանաչվել Գարի Օլդմանը («Մութ ժամանակներ»), Ֆրենսիս ՄաքԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»)։

Աղբյուր՝  Just Jared

Լոըսանկարներ՝ Invision, AP, Splash



© NEWS.am STYLE