Shine&Food. Չինական ուտեստներ՝ չինական Ամանորի կապակցությամբ

10:34   19 փետրվարի, 2018

Փետրվարի 16-ին չինական Նոր տարին էր, այդ պատճառով որոշեցի այցելել Երեւանի Սայաթ-Նովա 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորան: Խոհարար Տուն-Տունն ինձ մեծ ջերմությամբ հյուրընկալեց եւ իրենց ճաշացանկից առաջարկեց ուտեստներ, որոնք չինացիներն ավանդաբար դնում են իրենց ամանորյա սեղանին:

Պատկերացնո՞ւմ եք, սոյայի ծիլերով չինական աղցանն ինքնուրույն պատրաստեցի, դե, իհարկե, Տուն-Տունի փոքրիկ հուշումների օգնությամբ: Իսկ ահա տաք ուտեստը մի քիչ բարդ թվաց, եւ ես չմիջատեցի դրա պատրաստմանը:

Տուն-Տունը շատ հավանեց իմ պատրաստած աղցանը (հուսամ՝ չգովաբանեց քաղաքավարությունից դրդված), իսկ նրա պատրաստած «Գում-Բաո»-ն հրաշալի էր:

Իսկ դուք շարունակեք հետեւել իմ հաղորդմանը եւ առողջ սննդակարգը լրացնել նորանոր հետաքրքիր եւ առողջ ուտեստներով:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին իմ ֆեյսբուքյան էջում` Shine&Food:



© NEWS.am STYLE