Անջելինա Ջոլին, Քեյթ Միդլթոնը, Ջեմա Արթերթոնը՝ Ara Vartanian ոսկերչական զարդերով՝ BAFTA 2018-ի կարմիր գորգին

11:05   19 փետրվարի, 2018

Եվ այսպես, մենք արդեն հայտնել ենք, որ Լոնդոնում անցել է Բրիտանական կինոյի ու հեռուստատեսային արվեստի BAFTA մրցանակաբաշխության արարողությունը։

«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը մրցանակաբաշխության փառավոր հաղթողն է դարձել։ Իսկ մենք անցնենք մեր սիրելի թեմային՝ կարմիր գորգուղու արարողությանը ու դրան մասնակից աստղերին, որոնց պակասը, բարեբախտաբար, այս անգամ էլ չէր զգացվում։

Իհարկե, ամբողջ ուշադրությունը Անջելինա Ջոլիին էր սեւեռված, որն իր հայտնությամբ մթագնել էր դրես կոդը խախտած հղի Քեյթ Միդլթոնին։

42-ամյա դերասանուհին ընտրել էր Ralph&Russo անսամբլը։

Էնջին, ինչպես միշտ, անկրկնելի է

Իսկ, ահա, հղի Քեյթը հայտնվել էր Jenny Pachham մուգ կանաչ զգեստով:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները դեռ մեկ ամիս առաջ նախազգուշացրել էին աստղերին, որոնք պետք է մասնակցեին կարմիր գորգուղուն, որ նրանք համեստ դրես կոդ պահպանեն՝ որպես սեռական ոտնձգությունների դեմ պայքարի նշան։ Սակայն Միդլթոնը խախտել էր այդ դրես կոդը, քանի որ այդ հարցում թագավորական ընտանիքը չեզոքություն է պահպանում (ինչն արդեն համացանցում բացասական արձագանք է առաջացրել)։

Cirque du Soleil-ը բացել է կարմիր գորգուղու արարողությունը

Բրիտանացի դերասանուհի Ջեմմա Արթերթոնը՝ Alberta Ferretti անսամբլով, Gina կոշիկով, Ara Vartanian jewellery ոսկերչական զարդերով ու պայուսակով

Մարգո Ռոբբին՝ Givenchy-ով

Օռլանդո Բլումը

Ջենիֆեր Լոուրենսը ՝ Christian Dior-ով

Ջեյլի Բելլն ու Քեյթ Մարան (նույնպես Christian Dior-ով)

Լյուպիտա Նիոնգոն՝ Elie Saab-ով

Սալմա Հայեքը՝ Gucci-ով

Սիրշա Ռոնանը ՝Chanel-ով

Էմմա Ռոբերթսը`Schiaparelli-ով

Հյու Գրանտը` ընկերուհու հետ

Վիկտորիա Բոնյան

Գարի Օլդմենը

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX, WireImage, Shutterstock, Invision, AP, PA, Reuters, Splash



© NEWS.am STYLE