Կարեն Արայանը նկարել է Լիլիթ Կարապետյանին (տեսանյութ)

13:19   19 փետրվարի, 2018

Կարեն Արայանը նկարել է Լիլիթ Կարապետյանի դիմանկարը: Երգչուհին իր  Instagram-ում վերահրապարակել է Կարենի աշխատանքն ու դրան կից գրել.

«Տաղանդավոր մարդիկ միշտ պիտի սիրեն և լինեն սիրված, որպեսզի հրաշքներ գործեն։ Կարեն ջան, շնորհակալ եմ քեզ կատարյալ դիմանկարի համար։ Շնորհակալ եմ նաև Ալինային,ով իր սիրով ոգեշնչում է քեզ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթ Կարապետյանը հրապարակել էր լուսանկար, որում նա պատկերված է շոկոլադե սալիկի տուփին.

«Տեսեք՝ ինչ եմ գտել մորաքրոջս պայուսակում: Ո՞վ է հիշում իմ նկարով շոկոլադե սալիկները: Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի ժամանակներ էին»,- լուսանկարը մեկնաբանել էր երգչուհին:



© NEWS.am STYLE