Պտախայի ու Գուֆի ռեփ բաթլի տեսագրությունն ավելի քան 1 մլն դիտում է հավաքել մեկ գիշերվա ընթացքում

12:15   19 փետրվարի, 2018

YouTube-ի versusbattleru ալիքով ցուցադրվել է Պտախայի ու Գուֆի ռեփ բաթլի տեսահոլովակը, որը մեկ գիշերում հավաքել է ավելի քան 1 մլն դիտում։ Անկեղծ ասած, բաթլն այնքան էլ փայլուն չի ստացվել, ու հաստատ չէր հասնում OXXY-ի ու Գնոյնիի մենամարտին։

Նախկին ընկերների ու Centr խմբի գործընկերների մենամարտը կայացել էր դեռ փետրվարի 6-ին՝ պետերբուրգյան «1703» ակումբում։ Ռեփերներից ու նրանց երկրպագուներից բացի, Պետերբուրգ էին ժամանել նաև դատավորները՝ Բաստան, Նիգատիվը («Տրիադա») ու Պավել Պաչկայը։

Գուֆը բաթլի համար երկու միլիոն ռուբլի էր ստացել ու արդեն մեքենա է գնել։ Պտախան մեկ միլիոն է ստացել։ Բայց բաթլների երկրպագուները, գիշերն ամբողջությամբ դիտելով տեսահոլովակը, հիասթափվել էին։ Շատերը վստահ են, որ այն այդքան գումար չարժեր։



© NEWS.am STYLE