Բենիսիո դել Տորոն նշում է 51-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել

17:35   19 փետրվարի, 2018

Հոլիվուդի ամենահայտնի պուերտոռիկացին՝ Բենիսիո դել Տորոն, այսօր՝ փետրվարի 19-ին, նշում է ծննդյան 51-ամյակը:

Ինքնատիպ արտաքինով հմայիչ դերասանը նկարահանվել սկսել է 1980-ականներից, իսկ առաջին փոքրիկ դերը եղել է «Մայամիի ոստիկանությունը» հեռուստասերիալում, որից հետո նա նկարահանվել է Մադոննայի La Isla Bonita տեսահոլովակում:

1989 թ-ին դերասանին առաջարկում են նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմաշարում, որը կոչվում էր «Սպանության իրավունք», որտեղ նա մարմնավորում էր գլխավոր չարագործի թիկնապահին:

Նա նկարահանվել է նաեւ «Փախչող հնդկացին», «Անվճար փողեր», «Անվախը», «Ֆոսֆորային լուսինը» եւ «Շնաձկների շրջապատում» կինոնկարներում:

Այսօր առաջարկում ենք դիտել դերասանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից հինգը:

«Մարդագայլը»/The Wolfman

«Մեղքերի քաղաքը»/Sin City

«Մարդասպանը»/Sicario

«21 գրամ»/21 Grams

«Թրաֆիք»/Traffic

Լուսանկարը՝ The Daily Beast



© NEWS.am STYLE