«Ավելի շատ ապրեք, ավելի քիչ հրապարակեք».Դեն Բիլզերյանը՝ համացանցից կախում ունեցող օգտատերերին

12:41   19 փետրվարի, 2018

Նախկինում Դեն Բիլզերյանի Instagram-ը պարզապես հեղեղված էր լուսանկարներով կամ տեսահոլովակներով։ Բայց ահա, ինչպես նկատեցինք, արդեն կես տարի է՝ «Պոկերի արքան» այնքան էլ հաճախ չի ուրախացնում իր բաժանորդներին (23 մլն մարդ) գրառումներով։

Օրինակ, նրա նախավերջին գրառումը հրապարակվել էր փետրվարի 7-ին (զվարճալի տեսահոլովակ, թե ինչպես է Դեն Բիլզերյանի ընկերուհին ընկնում լողավազանի մեջ ընկերուհիների հետ զվարճանալիս), իսկ այսօր՝ այսինքն 12 օր անց, Դենն իր օգտատերերին ուրախացրել է կարճ հաղորդագրությամբ իր լուսանկարի ներքո։

Բիլզերյանը դիմել է նրանց, ովքեր մշտապես համացանցում են ու արդեն կախում են ձեռք բերել.

«Ավելի շատ ապրեք, ավելի քիչ հրապարակեք»,- մակագրել է լուսանկարը հայը։

 



© NEWS.am STYLE