Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել, թե ինչ շքեղ վայրում են նկարահանում Comedy Club-ը

13:40   19 փետրվարի, 2018

Եթե Դուք Comedy Club-ի երկրպագու եք, ապա արդեն գիտեք, որ շոուն տեղափոխվել է հրաշալի տեղ՝ Ռուբլյովկայում գտնվող «Բարվիխա Լաքշերի վիլիջ» համերգասրահ։ Իսկ դա նշանակում է, որ շոուի գործերը ավելի քան լավ են։

Իսկ Գարիկ Մարտիրոսյանը որոշել է ցույց տալ, թե ինչ տեսք ունի դահլիճը ներսից ու դրսից, ու, առհասարակ, ինչպես են նկարահանումներին պատրաստվում ռեզիդենտներն ու նկարահանման թիմը՝ իր Instagram-ում հրապարակելով մի քանի տեսանյութեր ու լուսանկարներ՝ իրադարձությունների վայրից։

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

«Տեսադիտում հատուկ նրանց համար, ովքեր դեռ երբեք չեն հյուրընկալել Comedy Club-ին։ Վելքամ»,- մակագրել է տեսանյութը Մարտիրոսյանը։

 



© NEWS.am STYLE