51-ամյա Սինդի Քրոուֆորդը պարծեցել է իր ոտքերով

14:45   19 փետրվարի, 2018

Այնուամենայնիվ, կան կանայք՝ օրինակ Մոնիկա Բելուչին, Ջեյ Լոն, Անջելինա Ջոլին, Նիկոլ Քիդմանը, նաև Սինդի Քրոուֆորդը, որոնք տարիքի հետ ավելի են գեղեցկանում։ Միայն սատանին գիտի, թե որն է նրանց գաղտնիքը։

51-ամյա Սինդի Քրոուֆորդը պարծեցել է իր կազմվածքով՝ Instagram-ում հրապարակելով լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է մոդելը վայելում արևոտ օրը։

Ի դեպ, նշենք, որ արդեն ավելի քան մեկուկես տարի Նյու Յորքի, Փարիզի, Միլանի ու Լոնդոնի բոլոր նորաձևության տների պոդիումների գլխավոր հերոսուհին Սինդիի 16-ամյա դուստրն է՝ Քայան, որը մասնակցում է բոլոր հայտնի ապրանքանիշերի ցուցադրություններին՝ մթագնելով այնպիսի մոդելների, ինչպիսիք են Քենդալ Ջեները, Ջիջի ու Բելլա Հադիդները։



© NEWS.am STYLE