Վերա Բրեժնեւան՝ «Ты мой человек» երգի կրքոտ տեսահոլովակում

15:41   19 փետրվարի, 2018

YouTube-ի Meladze Music ալիքում հրապարակվել է Վերա Բրեժնեւայի «Ты мой человек» երգի տեսահոլովակը։

Բառերի ու երաժշտության հեղինակը Բրեժնեւայի 54-ամյա ամուսին Կոնստանտին Մելաձեն է։

«Երբ հանդիպում ես քո՛ մարդուն, քո հոգում ծաղիկներ են բացվում․․․ Թող Ձեր կյանքում միշտ լինի նա, ում կարող եք վստահաբար ասել՝ Դու իմ մարդն ես»,- մեկնաբանում է տեսահոլովակը Վերան։

Նոր տեսահոլովակում երգչուհին ներկայացել է մի քանի սեքսուալ կերպարներով՝ վառ բոդիով ու կարճ, մարմինն ընդգրկող ու կիսաթափանցիկ զգեստով։



© NEWS.am STYLE