17:05 19 փետրվարի, 2018Դե ինչ, տեղի է ունեցել այն, ինչը ենթադրվում էր։ Նիկոլայ Բասկովի ու Վիկտորիա Լոպիրեւայի սիրային հարաբերությունները բացահայտ փիառ էին, որքան էլ Ռամզան Քադիրովը փորձեր ամուսնացնել մոդելին։

Հարսանիքն անընդհատ հետաձգում էին, իսկ երգչի ու մոդելի վերջին համատեղ լուսանկարները տարեգրված են անցած տարվա դեկտեմբերով։ Վիկան լուսանկարներ է հրապարակում Ռիո դե Ժանեյրոյից, որտեղ նա հանգստանում է առանց իր սիրելիի։ Ու, ըստ երևույթին, Նիկոլայն էլ է որոշել պարզաբանել իրավիճակը՝ ակնարկելով մեկ այլ մոդելի հետ սիրային կապը։
Իսկ, ահա, մոդել Սոֆի Նիկիտչուկի Instagram-ում երեկ այս լուսանկարն է հայտնվել.

«Իսկ ինչպե՞ս է անցել Ձեր Սուրբ Վալենտինի օրը»,- մակագրել է լուսանկարը աղջիկը։